Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով խմբակցությունից դուրս եկած պատգամավոր Արման Բաբաջանյանի հայտարարություններին, և դրանք ապատեղեկատվություն է որակել։
Անի Սամսոնյանի գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ։
«Մի երկու օր առաջ Ազատություն ռադիոկայանի եթերում Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր, մեր գործընկեր Արման Բաբաջանյանն ասել է, որ Լուսավոր Հայաստանը հրաժարվել է մասնակցել Սահմանադրական փոփոխությունների քննարկումներին, որի ջատագովն է միշտ եղել:
Սահմանադրական փոփոխությունների մասին մենք խոսել ենք Կառավարության կառուցվածքի փոփոխության ժամանակ: Երբ իշխանությունը հրաժարվեց ուժային կառույցները դարձնել նախարարություններ, Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը մեզ առաջարկեց քննարկել և գտնել այլ լուծում այդ կառույցները խորհրդարանական վերահսկողության դաշտ բերելու համար: Սակայն մենք պնդեցինք, որ դրա համար կամ պետք է ընդունել մեր տարբերակը, կամ անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ: Այս հարցով որևէ քննարկում չեղավ:
Սահմանադրական փոփոխությունների քննարկումները մեկնարկում են հաջորդ տարի փետրվարից: Մինչև օրս որևէ ձևաչափով, որևէ օրակարգով, որևէ հարթակում սահմանադրական փոփոխությունների քննարկում չի եղել:
Եվ դա գիտեն բոլորը:
Ապատեղեկատվություն համար 2
Երեկ պարոն Բաբաջանյանը մեզ մեղադրեց իշխանության հետ խայտառակ պայմանավորվածության մեջ՝ կապված Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության հետ։
Պետք է նշեմ, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի այդ նախագծի առաջին ընթերցումը գարնանն էր, երբ մենք կոշտ քննադատեցինք և ներկայացրինք առաջարկներ։ Պարոն Բաբաջանյանը Լուսավոր Հայաստան խմբակցության անդամ էր, գիտեր այդ մասին և երբևէ չի հայտնել որևէ մտահոգություն և նա գիտեր, որ մենք դեռևս գարնանը բանակցում էինք այս հարցի շուրջ նախագծի հեղինակի հետ։ Ամեն ինչ եղել է բաց, թափանցիկ, քաղաքական և համագործակցային։
Ավելին՝ երբ ես ամբիոնից ելույթներ էի ունենում խորհրդարանական ընդդդիմադիր խմբակցությունների հավասար ներկայացվածության մասին, Լուսավոր Հայաստանի համամասնական ցուցակի մանդատով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը լուռ լսում էր և միգուցե ողջունում է՞ր․․․
Հ․Գ Հորդորում եմ, խնդրում եմ չչարաշահել մեր քաղաքակիրթ և լիբերալ մոտեցումներն ու վարքագիծը։ Յուրաքանչյուր ապատեղեկատվություն համարակալվելու է»։