կարևոր
4492 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-20 11:36
Քաղաքական

Արման Բաբաջանյանին չե՞ն գտել, փախա՞ծ է նա, հետախուզո՞ւմ է հայտարարված, ի՞նչ է արված, ոչ մի բան․ Արծվիկ Մինասյան

Ըստ էության դատախազությունն ու քննչական մարմինները անգործության են մատնված կամ ուղղակի հովանավորում են անձին, ով դատական ակտով հարկադրվել է ներողություն խնդրել։ Հարկադիր կատարման ծառայությունը չի կարողացել ապահովել այս վարույթը, փոխանցել է քննչական մարմիններին։ Արդեն երկրորդ տարին է լրանում, որ այդ մարմինները ոչ մի առարկայական բան չեն արել։ Մեր հարցերին ի պատասխան՝ ոչ մի ողջամիտ պատասխան չկա։ Արման Բաբաջանյանին չե՞ն գտել, փախա՞ծ է նա, հետախուզո՞ւմ է հայտարարված, ի՞նչ է արված, ոչ մի բացատրություն չկա։ Այս մասին ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում մատնանշեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ 

«Երբ որ նույնիսկ այսքան դրամական բեռի տակ, ակնհայտ է, որ այդ մարդը կամ սուբյեկտը, որ չի կատարում այդ դատական ակտը՝ օրինական ուժի մեջ մտած, դա նաև անարգանք է Հայաստանի Հանրապետության նկատմամբ» ,-ասաց Մինասյանը։ 

Նշենք նիստի օրակարգում ՀՀ կառավարության հեղինակած «Կառավարական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծ և կից օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փասթեթն էր։ 

Մանրամասն՝ տեսանյութում