կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-08 20:32
Քաղաքական

Կարեն Կարապետյանը դատարանում հաղթել է Արման Բաբաջանյանին. Hraparak.am

Կարեն Կարապետյանը դատարանում հաղթել է Արման Բաբաջանյանին. Hraparak.am

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Տիգրան Գրիգորյանի նախագահությամբ բավարարել է ՀՀ ՊԵԿ օպերվարչության նախկին ղեկավար Կարեն Գագիկի Կարապետյանի հայցն ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ի՝ զրպարտության միջոցով պատվին ու արժանապատվությանը հասցված վնասի հատուցման պահանջի մասին. այս մասին գրում է Hraparak.am-ը:

Բաբաջանյանը, հիշեցնենք, իրեն պատկանող «Ժամանակ» օրաթերթի հուլիսի 5-ի համարում տպագրել էր մի հոդված, որով, ըստ հայցվորի, զրպարտչական բնույթի արտահայտություններ էր թույլ տվել՝ Կարեն Կարապետյանին կապելով ինչ-որ կոռուպցիոն սկանդալի հետ։ Հիմա դատարանը, փաստորեն, վճռել է, որ դա եղել է զրպարտություն հայցվորի հասցեին, ուստի, Բաբաջանյանին պատկանող ՍՊԸ-ի դեմ որոշում է կայացրել։ Վճիռն առկա է «Դատալեքս» տեղեկատվական համակարգում։

Համաձայն սույն վճռի՝ դատարանը «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ին պարտավորեցրել է «Ժամանակ» օրաթերթում հրապարակված զրպարտություն համարվող փաստացի տվյալները՝ «Հիշեցնենք, որ մինչ այս նշանակումը ՊԵԿ օպերվարչության պետն էր Կարեն Կարապետյանը, ով ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավորն է: Նա հեռացավ կոռուպցիոն սկանդալի Ֆոնին» հերքել հետևյալ կերպ.

Վճիռն օրինական ուժ ստանալուց հետո հինգ օրվա ընթացքում «Ժամանակ» օրաթերթում (նյութը տեղադրել թերթին պատկանող կայքում, եթե առկա է) հրապարակել հերքում այն մասին, որ «Ժամանակ» օրաթերթում Կարեն Կարապետյանի վերաբերյալ հրապարակված այն տեղեկատվությունը, ըստ որի Կարեն Կարապետյանը ՊԵԿ օպերվարչության պետի պաշտոնից հեռացել է կոռուպցիոն սկանդալի Ֆոնին՝ չի համապատասխանում իրականությանը:

Դատարանի վճռով՝ Արման Բաբաջանյանին պատկանող «Սկիզբ Մեդիա Կենտրոն» ՍՊԸ-ից հօգուտ Կարեն Կարապետյանի պետք է բռնագանձվի նաև 150.000 ՀՀ դրամ, որպես փաստաբանի խելամիտ վարձատրության գումար և 4.000 ՀՀ դրամ՝ որպես բավարարված հայցապահանջի չափին համամասնորեն նախապես վճարված պետական տուրքի գումար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: