|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցությունը դատական հայց է ներկայացրել ընդդեմ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի: Yerkir.am-ը այս մասին տեղեկանում է datalex.am կայքից:
Ըստ հայցի պահանջի՝ վիրավորանքի համար հրապարակային ներողություն խնդրել պարտավորեցնելն է և զրպարտության համար փոխհատուցելը:
Դատական-տեղեկատվական համակարգից նաև տեղեկանում ենք, որ գործը մակագրվել է Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանին։
Հայցի համար հիմք է հանդիսացել պատգամավոր Բաբաջանյանի 2019 թվականի դեկտեմբերի 6-ի ԱԺ ամբիոնից այն ելույթը, որում նա ՀՅԴ–ին անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի այս ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»։