կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-09-06 16:14
Քաղաքական

Վարչապետը սիրախաղ է սկսել մարգինալացված ուժերի հետ. քաղաքագետ

Վարչապետը սիրախաղ է սկսել  մարգինալացված ուժերի հետ. քաղաքագետ

Վերջին 20 օրվա ընթացքում տեսնում ենք, որ որոշակի սիրախաղեր են սկսվել հասարակական-քաղաքական որոշ ուժերի հետ, որոնք ավելի շատ հարում են քաղաքացիական հասարակությանը. այսօր լրագրողներին ասաց քաղաքական տեխնոլոգիաների մասնագետ, քաղաքագետ Վիգեն Հակոբյանը՝ հիշեցնելով օգոստոսի 22-ին կառավարության ընդունած որոշումը, ըստ որի՝ հասարակական երկու կազմակերպություններ Արցախում դիտորդական առաքելություն իրականացնելու համար պետական ֆինանսավորում ստացան:

Հիշեցնենք, որ այդ հիմնադրամները կապվում են Սորոսի գրասենյակի հետ:

Լրագրողների դիտարկմանը, թե «Սասնա ծռեր» կուսակցության անդամ Գարեգին Չուգասզյանի անունը, որ երեկ հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նույնպես կապվում է վերոնշյալ հիմնադրամի հետ, Վիգեն Հակոբյանն արձագանքեց՝ դա ոչ թե նշելու հարց է, այլ կենսագրություն:

Դառնալով երեկ տեղի ունեցած հանդիպմանը՝ քաղաքագետն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը հույսը միայն իր քաղաքական թիմի վրա չի դնում, որովհետև պրակտիկան ցույց տվեց, որ այդ քաղաքական թիմը ոչ միշտ է սարի պես կանգնած լինում վարչապետի մեջքին: Հետևաբար, , նաև դրանով է պայմանավորված, որ վարչապետը բանակցություններ է սկսելլ, այսպես ասած, մարգինալացված ուժերի հետ: