Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի այցն Իրան Իսլամական հեղափոխության պահակազորի «Ղոդս» ուժերի նախաձեռնությունն էր. ԻՍՆԱ-ի հետ զրույցում հայտնել է «Ղոդս» ուժերի հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Իսմայիլ Ղաանին:
Անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` Իրան կատարած վերջին այցին` բարձրաստիճան զինվորականն ասել է. «Պարոն Ասադի այցը Թեհրան «Ղոդս» ուժերի նախաձեռնությունն էր: Դրա մասին տեղեկացված էին նրանք, ովքեր պետք է տեղեկացված լինեին: Դա չափազանց զգայուն նախաձեռնություն էր, որն ուներ իրեն բնորոշ նրբություններ»:
Խոսելով այցին հետեւած` Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարի հրաժարականի մասին` Ղաանին նշել է. «Այցի մասին տեղեկացված է եղել նախագահը: Եթե պարոն Զարիֆը չի տեղեկացվել այդ մասին, ապա դա նախագահի աշխատակազմի բացթողումն ու կառավարության ներքին խնդիրն է»:
Իսկ ինչ վերաբերում է ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի եւ «Ղոդս» ուժերի հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի հարաբերություններին, Ղաանին նշել է, որ նրանք մոտ բարեկամներ եւ ընկերներ են:
Գեներալը չի շրջանցել նաեւ «Ղոդս» ուժերի եւ կառավարության փոխհարաբերության թեման: «Կառավարության հետ մենք տեսակետների եւ մոտեցումների որոշակի տարբերություն ունենք: Այդուհանդերձ, սա մեր կառավարությունն է, մենք պետք է համագործակցենք նրա հետ եւ այդպես էլ վարվում ենք»,- ասել է նա: