|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Կամ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կամ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կամ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին. Facebook-ի իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սարգսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Պատկերացրեք այսպիսի վիճակ. Նյու Դելի, կառավարության նիստ:
Պաշտոնյան հայտրարում է. «Մենք պետք է հարց տանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հայերի՞, ադրբեջանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար, որոնց ուզում ենք ներգրավել»:
Պատկերացրեցի՞ք: Ես էլ` ոչ:
Որովհետև ուղիղ մեկ ամիս առաջ` հենց այս օրը, Հայաստանի վարչապետը Հնդկաստանի վարչապետին լրիվ ուրիշ բան էր ասում:
Մի քանի բան էլ ֆիքսեմ:
1. Հայաստանում պակիստանցիներ չկան: Չենք կարող իրենց համար երկիր «ուզենք»: Իրենք մեզ թշնամի են համարում:
2. Հնդիկներն ու պակիստանցիները իրար վերաբերվում են ինչպես հայերն ու ադրբեջանցիները միմյանց: Այսինքն համեմատությունն ինքնին ոչ միայն վիրավորական է` որովհետև ռասիստական է, այլև նույն հարթության վրա է դնում թշնամիներին, որոնցից մեկը մեզ էլ է թշնամի:
Հիմա: Կամ Վերմիշյանը պետք է պատասխան տա իր ասածի համար, կամ վարչապետը պատասխանատվության ենթարկի իր ենթակային, կամ սպասենք պաշտոնական Նյու Դելիի պատասխանին»:
Հիշեցնենք՝ երեկ՝ հոկտեմբերի 24-ին, կառավարության նիստում քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանն ասել էր. «Մենք պետք է հասկանանք՝ ում համար ենք էս երկիրը ուզում՝ հնդիկների՞, պակիստանցիների՞, թե՞ ինտելեկտուալ մարդկանց համար»: