կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-01-22 09:31
Առանց Կատեգորիա

Այնպիսի տպավորություն է, թե իշխանությունները սկսել են նախապատրաստել ժողովրդին խաղաղության. քաղաքագետ

Քաղաքագետ, տարածաշրջանային անվտանգության հարցերով փորձագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Հանրայինի լուրերն եմ նայում, փոքրիկ տպավորություն կա, թե իշխանությունները սկսել են կատարել հունվարի 16-ին Փարիզում Ադրբեջանի արտգործնախարարի հետ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ ժողովրդին խաղաղության նախապատրաստելը։

Տեսեք, թե ինչ ռեպորտաժ են նկարել։ Տեսեք, թե ինչ կարոտով են այգեպարցիները խոսում այն օրերի մասին, երբ ադրբեջանական Ալիբեյլի գյուղ գնալ-գալ կար, իրար հետ աշխատել կար... Փորձագետն էլ է հաստատում, որ «առաջին իսկ հնարավորության դեպքում հայերը Գյանջայից նուռ կբերեն վաճառելու, ադրբեջանցիներն էլ այստեղից հայկական կոնյակ կտանեն»։

7։22-ից նայեք, ձեր կարծիքն ասեք։ Ո՞վ գիտի, կարող է ես սխալվում եմ»։