Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուզում եմ ձեզ հիասթափեցնել՝ ասելով, որ «երիցուկային» քաղաքականությունը՝ կդնի, չի դնի, դրա շուրջը ծավալված խմորումները՝ ով ում հետ սիրախաղ սկսեց, ով ում տրվեց, ով ում քցեց, դրանք ինձ չեն հետաքրքրում. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանը:
Նա նշեց, որ դեկտեմբերի 21-ին կուսակցությունը պատրաստվում է համաժողով անել, եւ այդ օրն էլ կորոշվի Արամ Սարգսյանի առաջադրվելու-չառաջադրվելու հարցը. «Որոշեցինք այդ օրը ժողով անել, որ աշխարհի վերջին մենակ չթողնենք ժողովրդին»:
Ըստ Աբրահամյանի` երբեմն քաղաքական գործիչները, անբանները քաղաքական գործընթացում ձախողումները վերագրում են ոչ թե սեփական անզորությանը, այլ ժողովրդին: Ըստ նրա` նման գործելակերպը թշնամու ինչ-ինչ գործողություններից էլ ավելի վատ է .«Բոմժն ու սրիկան իրենք են, որ ժողովրդին հասցրին այս վիճակին»: