|
Փոխարժեքներ
21 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Բաքուն շարունակում է Ստեփանակերտի օդանավակայանի շահագործման դեմ սադրիչ հայտարարությունները, եւ օդանավակայանի բացման քաղաքական խոչընդոտներն ավելի շատ են, քան տեխնիկականները. լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը:
Ըստ նրա` Ադրբեջանը փորձում է իր հայտարարություններով ազդել միջազգային կառույցների վրա: «Երբ Ալիևը հայտարարում է, որ կխփի, նախ` մենք գիտենք, որ նա նման քայլ չի անի, քանի որ պատրաստ չէ պատերազմի: Սակայն ոմն պարոն Սմիթի, որը նստած է Լոնդոնում կամ Բրյուսելում, այդ խնդիրները չեն հետաքրքրում: Նա մտածում է` կարող է` խփի, իսկ այդ դեպքում պատասխանը չի ուշանա»,- ասում է քաղաքագետը:
Նրա խոսքերով` թռիչքները պետք է սկսել միայն պայմանագիր ձեռք բերելուց հետո: