Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Նախորդ ամսին Yerkir.am կայքը լրագրողական հարցում էր ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն և խնդրել տեղեկատվություն տրամադրել Հայաստանի Հանրապետության կողմից ստորագրված, բայց չվավերացված միջազգային կոնվենցիաների քանակի, պաշտոնական անվանումների և ստորագրման ժամկետների մասին:
Սույն լրագրողական հետաքննությունը պայմանավորված էր այն հանգամանքով, որ գործող իշխանությունները, անթաքույց «կողմ» լինելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացմանը, անընդհատորեն հղում էին անում այն փաստին, որ Ստամբուլյան կոնվենցիան ստորագրվել է նախորդ իշխանությունների կողմից: Իշխանությունների որոշ քարոզիչներ նույնիսկ հայտարարում էին, որ կոնվենցիան պետք է վավերացվի, քանի որ ստորագրված է: Սակայն միջազգային փաստաթղթի ստորագրումը և վավերացումը միջազգային իրավունքում միմյանցից տարբերվող հասկացություններ են՝ համաձայն «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» Վիեննայի 1969 թ. կոնվենցիայի:
Այսպես՝ ՀՀ արտգործնախարարության կողմից ստացված պատասխանը ցույց է տալիս, որ Հայաստանի կողմից ստորագրված, բայց չվավերացված միջազգային փաստաթղթերը բազմաթիվ են, որոնց գոյության մասին, կարծես, մոռացվել է, և որոնցից մի քանիսը գուցե վավերացման համար առավել նպատակահարմար են։ Ըստ ՀՀ արտաքին գործերի նախարարության՝ միայն Եվրոպայի խորհրդի շրջանակներում Հայաստանի Հանրապետությունը ստորագրել, բայց չի վավերացրել 18 միջազգային փաստաթուղթ, իսկ ՄԱԿ-ի շրջանակներում ստորագրել և չի վավերացրել 8-ը։
Այս տվյալներից հետո Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման անհրաժեշտությունը դրա ստորագրմանը կապակցելու և որպես պարտադիր հետևանք ներկայացնելու թեզը ամբողջությամբ ի չիք է դառնում՝ ցուցելով Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթացի՝ ամբողջովին արհեստածին լինելը։