Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ստամբուլյան կոնվենցիան չի վավերացվելու, բայց ոչ թե այն պատճառով, որ իշխանությունները գիտակցում են դրա անհրաժեշտության բացակայությունը կամ դրա վտանգավորությունը ներհասարակական համերաշխության համար, այլ Սահմանադրական դատարանն այն ճանաչելու է հակասահմանադրական։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Սա պարզամիտ հնարք է, որ Փաշինյանը կիրառելու է մեկ կրակոցով երկու նապաստակ սպանելու նպատակով.
1. Ցույց տալ իր արտաքին հովանավորների և կոնվենցիայի վավերացման կողմնակիցներին, որ ինքը ցանկանում էր վավերացնել, սակայն ՍԴ հակահեղափոխական էր և տապալեց այդ <> նախաձեռնությունը;
2. Հերթական ատելության և անհանդուրժողականության ալիքը բարձրացնել ՍԴ, մասնավորապես Հրայր Թովմասյանի դեմ հասարակության ծայրահեղ աջ տրամադրված աղմկոտ փոքրամասնության կողմից և լուծել Վահե Գրիգորյանին ՍԴ նախագահ կարգելու գերակա գերակա խնդիրը։
Սակայն Նիկոլ Փաշինյանը պետք է գիտակցի, որ եթե կառավարությունը ընդունեց որոշում Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման գործընթաց նախաձեռնելու վերաբերյալ, ապա անկախ դրա արդյունքից Փաշինյանը անձամբ է կրելու այս գործընթացի ողջ քաղաքական պատասխանատվությունը»: