|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Վրաստանի կառավարությունը կղեկավարի երկրի ՆԳ գործող նախարար Գեորգի Գախարիան: Նրան այսօր վարչապետի պաշտոնում առաջադրել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլին․ հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Հիշեցնենք, որ Վրաստանի վարչապետի պաշտոնը մեկ տարուց ավելի զբաղեցրած Մամուկա Բախտաձեն երկուշաբթի հայտարարել էր հրաժարականի մասին: Որպես հրաժարականի պատճառ՝ նա նշել էր, որ կատարել է իր առջև կուսակցության կողմից դրված բոլոր նպատակներն ու խնդիրները:
«Վրացական երազանքն» այսօր առավոտյան քաղխորհրդի նիստ էր գումարել, որից հետո հայտարարություն էր տարածել վարչապետի պաշտոնում թեկնածություն առաջադրելու վերաբերյալ:
««Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցության քաղխորհրդի նիստում ես՝ որպես նախագահ, նոր վարչապետի պաշտոնում առաջադրել եմ Գեորգի Գախարիայի թեկնածությունը և լիակատար աջակցություն եմ ստացել: Այնուհետև հանդիպել ենք մեծամասնության հետ, որի ժամանակ հարցեր չեն տրվել: Լրագրողները և հանրությունը Գեորգի Գախարիային լավ են ճանաչում: Իմ համոզմամբ՝ նա իր գործունեությամբ՝ սկսելով բիզնես օմբուդսմենից, այնուհետ՝ էկոնոմիկայի նախարար, ՆԳ նախարար, վաստակել է այս պաշտոնին առաջադրվելու հնարավորությունը: Կարծում եմ, որ խորհրդարանն անպայման նրան կհաստատի»,- ասել է Բիձինա Իվանիշվիլին:
Ակնկալվում է, որ Գախարիան արդեն այսօր Վրաստանի խորհրդարանին կներկայացնի կառավարության կազմը և ծրագիրը: