Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Վրաստանի նախկին վարչապետ և «Հանուն Վրաստանի» կուսակցության առաջնորդ Գիորգի Գախարիան կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար:
Ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 2-ին: 64 քաղաքների և շրջանների բնակիչները կընտրեն քաղաքապետերին և տեղական խորհրդատվական մարմինների՝ սակրեբուլոների պատգամավորներին:
«Այսուհետ «Վրացական երազանքը» գործ կունենա ինձ հետ: Այսօր ես հայտարարում եմ, որ միանում եմ Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար մղվող պայքարին»,- ասել է Գախարիան:
Նրա խոսքով՝ այս կերպ ինքը ցանկանում է աջակցել իր կուսակցությունից քաղաքապետի բոլոր այն թեկնածուներին, որոնք դժվարությունների են հանդիպել նախընտրական քարոզարշավի ընթացքում: Նա խոստացել է առաջիկայում ներկայացնել մայրաքաղաքի զարգացման ծրագիր, որը հաշվի կառնի ամեն ինչ` քաղաքը մետրոպոլիս դարձնելու համար:
Քաղաքապետի պաշտոնի համար Գախարիան պետք է պայքարի իշխող «Վրացական երազանք» կուսակցությունից Կախա Կալաձեի՝ ներկայիս քաղաքապետի, գլխավոր ընդդիմադիր Նիկա Մելիայի, «Լելո հանուն Վրաստանի» կուսակցությունից Աննա Բիբիլաշվիլիի, «Հանուն ժողովրդի» կուսակցությունից Աննա Դոլիձեի և այլ թեկնածուներ հետ:
Հաղթելու համար քաղաքապետի թեկնածուները պետք է իրենց տարածքում ստանան ձայների առնվազն 50%-ը, իսկ մեծամասնական պատգամավորները` առնվազն 40%: