|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Վրաստանի խորհրդարանը 98 կողմ, 0 դեմ ձայներով իր վստահությունը տվեց երկրի նոր կառավարությանը: Այսպիսով՝ Վրաստանի վարչապետ ընտրվեց ներքին գործերի նախկին նախարար Գեորգի Գախարիան. հաղորդում է aliq.ge կայքը:
Վրաստանի նոր կառավարությունում տեղի ունեցավ միայն երկու փոփոխություն: Երկրի պաշտպանության նախարարությունն այսուհետ կղեկավարի Իրակլի Ղարիբաշվիլին, իսկ ներքին գործերի նախարարի պաշտոնը կզբաղեցնի պետական անվտանգության ծառայության նախկին պետ Վախտանգ Գոմելաուրին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հրաժարական տվեց: Այնուհետև իշխող «Վրացական երազանք» կուսացությունը վարչապետի թեկնածու առաջադրեց Գեորգի Գախարիային: