|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 447.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7664 |
| GBP | ⚊ | £ 509.42 |
| GEL | ⚊ | ₾ 141.62 |
«Գախարիան Վրաստանի համար» կուսակցության ևս մեկ առաջնորդ՝ Զազա Թավաձեն, հեռանում է քաղաքականությունից. քաղաքական գործիչն ինքն է գրել դրա մասին։
Թավաձեն հայտնել է, որ վերադառնում է իր իրավաբանական և խորհրդատվական գործունեությանը։
Նրա հավաստմամբ՝ ինքը մտադիր է գիտական և հետազոտական նախագիծն ավարտել Գերմանիայում։
«Ուզում եմ խորին շնորհակալությունս հայտնել իմ բոլոր համախոհներին, ընկերներին, կողմնակիցներին և ընդհանրապես բոլոր նրանց, ում դուր էր գալիս կամ, ավելին, դուր չէր գալիս իմ ներկայությունը քաղաքականության մեջ։
Ձեր աջակցությունը, քննադատությունը և այլախոհ կարծիքները միշտ կարևոր և ընկալելի են եղել ինձ համար։
Այսօր ես կարծում եմ, որ պետք է անեմ ոչ այնքան հեշտ, գուցե` ավելի դժվար, բայց նաև պատասխանատու քայլ. վերադառնալ իմ մասնագիտական, իրավաբանական և խորհրդատվական գործունեությանը, որտեղ գտնվում էի քաղաքականություն մտնելուց առաջ, և միաժամանակ ավարտել իմ գիտական ու հետազոտական նախագիծը Գերմանիայում։ Մասնավորապես՝ Վյուրցբուրգի համալսարանում, որտեղ գտնվում եմ դոկտորական թեզի պաշտպանության վերջին փուլում։
Մեկ անգամ ևս շնորհակալություն ձեր աջակցության, վստահության և համագործակցության համար։
Ես միշտ ձեզանից յուրաքանչյուրին համարել եմ ընկեր և աջակից», — գրել է Զազա Թավաձեն։
Աղբյուրը՝ Aliq.ge