|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Վրաստանի խորհրդարանի առջև ընթացող ակցիաներին հակակշռող խումբ է ձևավորվել, որը պահանջում է, որ ՆԳ նախարարը հրաժարական չտա: «#Գախարիան մեր նախարարն է» վերնագրված դիմումում նշվում է, որ միայն Գախարիան կարող է հաղթահարել ստեղծված քաղաքական ճգնաժամը. տեղեկացնում է aliq.ge կայքը:
«Ընդդիմությունն այսօր պահանջում է նման հզոր անձնավորության հրաժարականը, սակայն ակնհայտ է, որ դա ցանկացողները շատ չեն։ Գախարիայի հրաժարականը թույլ չտալու մասին խնդրագիրը նպատակ ունի ցույց տալ հանրությանը, որ Գախարիայի նման ուժեղ գործիչը անհրաժեշտ է Վրաստանին»,- գրում է մանիֆեստը նախաձեռնողներից Թոռնիկե Սվանիձեն:
Հիշեցնենք՝ Վրաստանի խորհրդարանի դիմաց 4 օր շարունակ ընթանում են բողոքի ակցիաներ: Պահանջներից մեկը ՆԳ նախարարի հրաժարականն է: Այսօր նույնպես` ժամը 19:00-ին, նախատեսվում է հանրահավաք անցկացնել: