Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան, անդրադառնալով իր հնարավոր պաշտոնաթողության վերաբերյալ դիտարկմանը, լրագրողներին խորհուրդ է տվել չարագացնել իրադարձությունները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Sputnik-ը:
Վերջերս վրացական ԶԼՄ-ներն ակտիվորեն քննարկում են Գախարիայի հնարավոր հրաժարականը, որը վարչապետի պաշտոնն զբաղեցնում Է 2019 թվականի սեպտեմբերից:
«Դուք այնքան համառորեն եք հարցնում, մի՞թե ցանկանում եք՝ ինձնից ինֆորմացիա «դուրս քաշել»: Սպասեք եզրափակիչ սերիային»,- մանրամասնել է Գախարիան լրագրողներին:
Ըստ շրջանառվող լուրերի՝ վարչապետի պաշտոնի թեկնածուների թվում դիտարկվում են կրթության և գիտության նախարար Միխայիլ Չխենկելին ու խորհրդարանի նախագահ Արչիլ Տալակվաձեն:
Ընդդիմության ներկայացաուցիչները չեն բացառում, որ Գախարիայի պաշտոնը կարող է զբաղեցնել «Վրացական երազանք-դեմոկրատական Վրաստան» կառավարող կուսակցության հիմնադիր և ներկայիս նախագահ Բիձինա Իվանիշվիլին, որն ոչ վաղ անցյալում արդեն ղեկավարել է երկրի կառավարությունը: