|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, այս մասին հայտնում է Yerkirmedia.am-ը։
Գախարիան ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի տնօրեն Հարություն Մարությանի և այլ պաշտոնյաների հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:
Գեորգի Գախարիան Ծիծեռնակաբերդի Հիշատակի պուրակում ջրեց այն եղևնին, որը տնկել էր, երբ զբաղեցնում էր Վրաստանի փոխվարչապետի և Ներքին գործերի նախարարի պաշտոնը:
Գեորգի Գախարիան պաշտոնական այցով Հայաստան է ժամանել հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավերով: