Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Լեհաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Սեյմի նախագահ Մարեկ Կուխչինսկին հրաժարական Է տվել կառավարական ինքնաթիռներն ու ուղղաթիռներg ընտանիքով ճամփորդելու համար օգտագործելու հետ կապված սկանդալի պատճառով: Օգոստոսի 9-ին քաղաքական գործիչը համապատասխան հայտարարություն Է արել: Տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում պատգամավոր Մալգոժատա Կիդավա-Բլոնսկայանի ճեպազրույցը:
Սեյմի խոսնակը, լեհական օրենքների համաձայն, պետության երկրորդ դեմքն Է նախագահից հետո: Կուխչինսկին այդ պաշտոնն զբաղեցնում Էր 2015 թվականից: Կուխչինսկին իր հրաժարականի վերաբերյալ հայտարարությունն արել Էր նախօրյակին կայացած մամուլի ասուլիսում: Ավելի վաղ լրագրողներին հայտնի Է դարձել, որ Կուխչինսկու ծառայողական ուղեւորությունների ժամանակ հաճախ ինքնաթիռում չհիմնավորված կերպով գտնվել են նրա ընտանիքի անդամները, ինչպես նաեւ կառավարող կուսակցության քաղաքական գործիչները՝ իրենց ընտանիքների հետ: Կուխչինսկին որպես իր արդարացում հայտարարել Է, թե դա չի ավելացրել պետական ծախսերը, բայց միեւնույն ժամանակ կամավոր 15 հազար զլոտի Է վճարել բարեգործական նպատակների համար եւ 28 հազար զլոտի՝ Զինված ուժերի արդիականացման հիմնադրամին: Ընդդիմության առանձնակի դժգոհությունն Էր առաջացնում այն, որ Կուխչինսկին կառավարական ինքնաթիռով իր ընտանիքի հետ բազմիցս ճանապարհորդել Է հայրենի Մերձկարպատյան վոյեւոդություն