|
Փոխարժեքներ
30 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.18 |
| EUR | ⚊ | € 434.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6285 |
| GBP | ⚊ | £ 501.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.84 |
Լեհ նախկին մրցավար Միխալ Լիստկևիչը կգլխավորի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցավարական բաժինը:
1973 թ. Լիստկևիչը սկսել է զբաղվել ակտիվ մրցավարությամբ: Սկսած 1983 թ.՝ սպասարկել է միջազգային հանդիպումներ: Նրա սպասարկած խոշորագույն մրցաշարերի ցուցակում են Աշխարհի 1990 թ. առաջնությունը, ներառյալ՝ եզրափակիչ հանդիպումը (մրցավարի օգնական), Եվրո-1988-ը և 1988 թ. Օլիմպիական խաղերը:
Լիստկևիչը 1999-2008 թթ. զբաղեցրել է Լեհաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի, 2016-2018՝ Չեխիայի ֆուտբոլի ասոցիացիայի մրցավարական կոմիտեի նախագահի պաշտոնները: Ներկայումս ՈՒԵՖԱ-ի պատվիրակ է:
ՀՖՖ Մրցավարական բաժնի նախկին պետ Կարեն Նալբանդյանը լքել է զբաղեցրած պաշտոնը՝ սեփական դիմումի համաձայն: