Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 10-ի նիստում հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին Բրյուսելում կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագիրը ստորագրվել է 2013թ.-ի ապրիլի 19-ին և ուժի մեջ է մտել 2014թ. հունվարի 1-ից:
Համաձայնագրի միջոցով պայմանավորվող կողմերը նախատեսում են փոխադարձության հիման վրա ստեղծել արագ և արդյունավետ իրավական ընթացակարգեր այն անձանց հայտնաբերման և անվտանգ ու կանոնակարգված վերադարձի համար, որոնք չեն բավարարում կամ այլևս չեն բավարարում Հայաստանի կամ Եվրոպական Միության անդամ պետություններից մեկի տարածք մուտք գործելու, այնտեղ գտնվելու կամ բնակվելու համար պահանջներին և դյուրացնելու այդպիսի անձանց տարանցումը` համագործակցության ոգով:
Մինչ այս Համաձայնագրի կնքումը Հայաստանի Հանրապետությունը ռեադմիսիայի վերաբերյալ երկկողմ համաձայնագրեր է ստորագրել ԵՄ անդամ 10 պետությունների հետ:
Համաձայնագրի 20-րդ հոդվածի համաձայն. «Չխախտելով սույն Համաձայնագրի ուղղակի կիրառելիությունը` անդամ պետության կամ Հայաստանի դիմումի հիման վրա՝ Հայաստանը և անդամ պետությունը կազմում են կիրարկող արձանագրություն, որը նաև կարգավորում է, ի թիվս այլ հարցերի, հետևյալը՝
ա) իրավասու մարմինների նշանակումը, սահմանային անցակետերի և կոնտակտային անձանց վերաբերյալ տեղեկությունների փոխանակումը,
բ) ուղեկցությամբ վերադարձի պայմանները` ներառյալ երրորդ երկրի քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց ուղեկցությամբ տարանցումը,
գ) միջոցները և փաստաթղթերը՝ ի հավելումնՀամաձայնագրի 1-4-րդ հավելվածներում թվարկվածների,
դ) հետընդունման ձևերը` արագացված ընթացակարգերի ներքո,
ե) հարցազրույցների ընթացակարգը»։
«Հայաստանի Հանրապետության կառավարության և Լեհաստանի Հանրապետության կառավարության միջև՝«Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև անձանց հետընդունման (ռեադմիսիա) մասին» 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված համաձայնագրի կիրարկման արձանագրությաննախագծով կարգավորվելու ենՀամաձայնագրի20-րդ հոդվածում նշված վերոհիշյալհարցերը:
Հարկ է նշել, որ Հայաստանի հետ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության գործընթացի մեկնարկում, ի թիվս այլ առանցքային հարցերի, ԵՄ կողմից կարևորվում է Հայաստանի Հանրապետության կողմից պատրաստակամությունը` ԵՄ երկրներում անկանոն կարգավիճակում գտնվող իր քաղաքացիների վերադարձի աջակցության հարցում:
Ընդհանուր առմամբ, վերջին տարիներին նկատվում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև առանց թուլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի շրջանակներում ստացվող ռեադմիսիոն հայցերի թվի էական աճ: Այսպես, եթե 2012-2017թթ-ին ստացվել են 1446 ռեադմիսիոն հայցեր՝ 2812 անձանց մասին, ապա միայն 2018 թվականին ստացվել են 1030 հայցեր՝ 2045 անձանց մասին, 2019 թվականին ստացվել են 870 ռեադմիսիոն հայցեր՝ 1656 անձանց մասին, իսկ 2020 թվականին ստացվել են 691 ռեադմիսիոն հայցեր՝ 1231 անձանց մասին, իսկ 2021 թվականին ստացվել են 760 ռեադմիսիոն հայցեր՝ 1328 անձանց մասին: