|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Գերմանիայի զինված ուժերը կապահովեն Լատվիայի օդային տարածքի պաշտպանությունը հոկտեմբերի սկզբին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընթացքում։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։
Որոշումը կայացվել է վերջին շաբաթների և ամիսների ընթացքում Բալթյան երկրների օդային տարածքում անօդաչու թռչող սարքերի կողմից իրականացվող խախտումների աճի ֆոնին։ Գերմանիան աջակցում է արևելյան թևում խոցելի դիրքերում գտնվող դաշնակիցներին և սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբն ընկած ժամանակահատվածում կտեղակայի փոքր զորախումբ՝ համալրված Eurofighter կործանիչներով, որոնք Նոյբուրգ-ան-դեր-Դոնաուի ավիաբազայից կտեղափոխվեն Լատվիայի կենտրոնական մասում գտնվող Լիելվարդեի ռազմական օդանավակայան։
Լատվիա կուղարկվեն նաև մի քանի տասնյակ զինծառայողներ և մասնագետներ։ Ավելի վաղ Լատվիայի կառավարությունը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից աջակցություն էր խնդրել օդային տարածքի պահպանման հարցում՝ ընտրությունների ընթացքում անվտանգությունն ապահովելու նպատակով։ Լատվիայի խորհրդարանի (Սեյմի) ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 3-ին։