|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Լեհաստանի խորհրդարանի նախագահ Մարեկ Կուխչինսկին հայտարարել է, որ կառավարական ինքնաթիռն անձնական նպատակներով օգտագործելուց հետո պատրաստվում է հրաժարական տալ։ Այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը։
Նշենք, որ լրագրողներին օրեր առաջ հայտնի էր դարձել, որ գործուղման մեջ գտնվող Սեյմի խոսնակի հետ նույն օդանավում են եղել նաև նրա ընտանիքի անդամները, իշխող կուսակցության քաղաքական գործիչներն` իրենց ընտանիքի անդամների հետ միասին։
Կուխչինսկին հայտարարել էր, որ թեև իր գործուղումը պետական բյուջեի վրա հավելյալ բեռ չի եղել, բայց հավելել էր, որ անձնական միջոցներից 15 հազար լեհական զլոտի է փոխանցել բերագործական հիմնադրամներին, 28 հազար զլոտի էլ ուղղել է զինված ուժերի զարգացմանը։
Ավելին` նա այսօր հայտարարել է, որ վաղը` օգոստոսի 8-ին պատրաստվում է հրաժարական տալ։
Հավելենք, որ Սեյմի նախագահին չի մեղադրել Լեհաստանի իշխող կուսակցության «Իրավունք և արդարադատություն» կուսակցության ներկայացուցիչ Յարոսլավ Կաչինսկին։ «Բայց ես ողջունում եմ նրա որոշումը, քանի որ թելադրողը հասարակական կարծիքն է»,- ասել է նա` հավելելով, որ կառավարությունը նմանատիպ հարցերի կարգավորող օրենսդրական նախաձեռնությամբ է հանդես գալու։