Բիշկեկի կենտրոնական հրապարակում ոստիկանությունը նախաձեռնել է ցրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Ատամբաևի կողմնակիցների բողոքի ցույցը:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ալա-Տօօ հրապարակում հավաքված են մոտ 500 մարդ, ովքեր բավական ագրեսիվ են տրամադրված, սուլում եմ, գոռում են: Ոստիկանությունը կիրառել է հատուկ միջոցներ` արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ատամբաևի առանձնատան մոտից մոտ 1000 մարդ շարժվել է դեպի Բիշկեկ: Ղրղզստանի նախկին նախագահ Ատամբաևն այսօր հանձնվել էր իրավապահներին, նրան տարել են Բիշկեկ: