կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-03 19:37
Աշխարհ

Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցը ցրելու համար

Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցը ցրելու համար
Հոնկոնգում ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել բողոքի ցույցը ցրելու նպատակով: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Մինչ այդ ոստիկանությունը կոչով է հանդես եկել, որպեսզի ցույցի մասնակիցները չդիմեն անօրինական գործողությունների ու հեռանան: Այդ հայտարարությունից մեկ ժամ անց ոստիկանությունը Չիմսաչեյ վայրում փորձ է արել ցրել ցուցարարներին` արցունքաբեր գազ կիրառելով, քանի որ ցուցարարները հրահրել են անկարգություններ, վառել տարբեր իրեր, առարկաներ, մեքենաներ, քարեր նետել շենքերի ուղղությամբ: Ոստիկանությունը հայտարարել է, որ իրականացրած գործողությունը ճարահատյալ գործողություն էր ստեղծված իրավիճակում:
Հիշեցնենք, որ տասնյակ հազարավոր ցուցարարներ են հավաքվել Մոնգկոկ և Չիմսաչեյ շրջաններում` փակելով փողոցներն ու տրանսպորտային ուղիները, ինչպես նաև կարևորագույն թունելներն ու կառուցել բարիկադներ: Ցուցարարները պահանջում են Հոնկոնգի ղեկավար Քերի Լամի հրաժարականը:

Բողոքի զանգվածային ցույցերը Հոնկոնգում սկսվել էին հունիսի սկզբին՝ արտահանձնման մասին օրենքում փոփոխություններ մտցնելու իշխանությունների որոշման պատճառով: