Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2015-07-07 14:52
Քաղաքական

Եթե մի 5000 մարդ լիներ, չէին կարողանա ցույցը ցրել. Էդմոն Մարուքյան

Եթե մի 5000 մարդ լիներ, չէին կարողանա ցույցը ցրել. Էդմոն Մարուքյան

ԱԺ անկուսակցական պատգամավոր Էդմոն Մարուքյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ո՛չ երեկ է հետևել Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձություններին, ո՛չ էլ այսօր:

Դիտարկմանը, թե այլևս չի՞ հետաքրքրում` ինչ է կատարվում Բաղրամյան պողոտայում, չէ՞ որ ինքն էլ մի քանի պատգամավորների հետ կենդանի պատի օղակ է եղել, Մարուքյանը պատասխանեց. «Տեղյակ եմ, բայց ոչ այնքան, որ կարողանամ գնահատականներ տալ: Մենք  եղել ենք կենդանի պատի օղակ և ստանձնել ենք այն գործառույթը, որ թույլ չտանք որևէ բռնություն տեղի ունենա: Մենք որևէ կերպ խորհուրդ չենք տվել շարժման մասնակիցներին` ինչ-որ գործունություն ծավալել»:

Պատգամավորը նշեց, որ  ինքը չգիտի և չի կարող ասել, թե ինչո՞ւ հենց երեկ ազատվեց Բաղրամյան պողոտան: «Միայն մի բան կարող եմ ասել` եթե  մի 5000 մարդ լիներ, չէին կարողանա ցրել: Երբ ցուցարարները թողեցին, շարժումը մարեց, և հենց այդ մարելու հետևանքով էլ Բաղրամյան պողոտան բացեցին»,- ասաց նա` հավելելով. «Ես չէի ասի, որ շարժումը փակուղի է մտել: Այն տարբեր ուղղություններով է պարզապես: Մի մասը պայքարը մի կերպով է պատկերացնում, մյուս մասը` մեկ այլ կերպ: Լավ կլիներ, որ աուդիտի նկատմամբ մոնիթորինգ իրականացվեր, այսինքն` այն առաջարկը, որ եղավ` գնալ և իրենց հետ մասնակցել աուդիտին, մոնիթորինգի մեխանիզմ է»: