|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Բաքվի ոստիկանությունը բիրդ մեթոդներ է կիրառել Ադրբեջանում փետրվարի 9-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների կեղծման դեմ ցույցի մասնակիցների նկատմամբ, որը տեղի է ունենում Բաքվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դիմաց:
Ոստիկանությունը բռնություն է կիրառել նաև ցույցին մասնակցող պատգամավորի թեկնածուների, կին լրագրողների նկատմամբ: Լրագրողները ստացել են տարբեր աստիճանի վնասվաքներ, առգրավվել են նրան տեսախցիկները:
Ցույցին մասնակցում էին երկրի ընդդիմադիր Մուսավաթ, ՌեԱԼ կուսակցությունները, ՆԻԴԱ շարժումը, պատգամավորի այլ թեկնածուներ և այլք:
Ցուցարարներն ապացույցներ էին ներկայացնում ընտրությունների կեղծման վերաբերյալ: Լուրջ վնասվածքներ էր ստացել Մուսավաթի ակտիվիստ Արզուլա Բուլուդլուն, ում հրաժարվեցին բժշկական օգնություն տրամադրել ոստիկանները. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է «Meydan TV»-ին: