|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Լուսադեմին ոստիկանությանը հաջողվել է ամբողջությամբ ցրել ցույցը Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում: Այն տևել է գրեթե յոթ ժամ: Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան:
Ոստիկանությունը բերման է ենթարկել 107 մարդու, վիրավորվել է 10 իրավապահ, նրանցից մեկն այրվածքներով հիվանդանոցում է, հայտնում են երկրի ՆԳՆ-ից։ Ցուցարար տուժածների մասին տեղեկություն չկա: Ձերբակալվածները մեղադրվում են ոստիկանության հրահանգներին չենթարկվելու, մանր խուլիգանության և վարչական իրավախախտումների մեջ։
Ռուսթավելիում վաղ առավոտից կոմունալ ծառայությունները ապամոնտաժում են բարիկադների մնացորդները, որոնք ցուցարարները կառուցել են նստարաններից, աղբամաններից, էլեկտրական սկուտերներից և այլ իրերից։
Հիշեցնենք` նոյեմբերի 28-ին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի իշխանությունները որոշել են մինչև 2028 թվականը օրակարգից հանել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները, Թբիլիսիում և մի քանի այլ խոշոր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսվեցին: