|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Հայաստանի բեռնափոխադրումների ծավալը 2019 թվականի հունվար-հունիսին կազմել է 6 մլն 121.5 հազար տոննա: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի նույն ժամանակահատվածում բեռնափոխադրումների ծավալը եղել է 14 մլն 417.7 հազար տոննա. ցուցանիշը 2019 թվականին նվազել է 57.5 տոկոսով:
Բեռնափոխադրումների ծավալում հաշվարկվում են և արտահանումը, և ներմուծումը, և ներհանրապետական փոխադրումները: Ընդ որում՝ երթուղային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը նվազել է 0.3 տոկոսով` կազմելով 1 մլն 430.6 հազար տոննա: Շուրջ 68.6 տոկոսով նվազել է ավտոմոբիլային տրանսպորտի բեռնափոխադրումների ծավալը՝ կազմելով 3 մլն 816 հազար տոննա: 38 տոկոսով ավելացել է օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը` կազմելով 10 մլն 9 հազար տոննա: Միևնույն ժամանակ, 3.3 տոկոսով ավելացել է նաև մայրուղային խողովակաշարային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալը`կազմելով 864 մլն տոննա: