|
Փոխարժեքներ
08 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
ԱԱՏՄ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը 2021 թ․-ի հունվար-հունիս ժամանակաշրջանում հարուցել է 723 վարչական վարույթ, որից 543-ը՝ սեփական նախաձեռնությամբ, 180-ը՝ դիմումի հիմքով։
Հայտնաբերված խախտումների վերացման համար տնտեսավարող սուբյեկտներին տրվել է 245 կարգադրագիր, խախտման բացակայության հիմքով՝ 378 վարույթ կարճվել է։
2021 թ․-ի հունվար-հունիս ամիսներին դեղերի շրջանառության և դեղագործական ոլորտում հարուցվել է 195 վարույթ, բժշկական սպասարկման ոլորտում՝ 146, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման ոլորտում՝ 240, աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման ոլորտում՝ 142 վարչական վարույթ։