կարևոր
2821 դիտում, 1 տարի առաջ - 2023-08-17 19:41
Հասարակություն

ՀՀ սահմանային մուտքերի և ելքերի հաշվեկշիռը ՀՀ փաստաթղթերով 2023 թ․ հունվար-հունիսին կազմել է -26020․ Միքայել Մալխասյան

ՀՀ սահմանային մուտքերի և ելքերի հաշվեկշիռը ՀՀ փաստաթղթերով 2023 թ․ հունվար-հունիսին կազմել է -26020․ Միքայել Մալխասյան

ՀՀ սահմանային անցակետերով իրականացված մուտքերի ու ելքերի հաշվեկշիռը +18235 է (2022 թ․ հունվար-հունիսին՝ +16486), սակայն ՀՀ փաստաթղթերով` -26020 (2022 թ․ հունվար-հունիսին՝ -39833)։ ՀՀ փաստաթղթերով տեղաշարժերի բացասական հաշվեկշիռը, փաստորեն, 2020 թ. պատերազմից հետո անշեղորեն պահպանվում է։

Հաշվառման մեջ մտնելու և դուրս գալու հաշվեկշիռը ՌԴ հետ կազմել է +1720, Վրաստանի` +882, Սիրիայի` +193, Իրանի` +143, Լիբանանի` +96, Ուկրաինայի` +25, Ֆրանսիայի` -132, Գերմանիայի` -67, ԱՄՆ-ի` -28։ Ըստ մարզերի` տխուր է պատկերը հատկապես Լոռիում (-373), Գեղարքունիքում (-332), Շիրակում (-317)։ Զարմանալիորեն 2020 թ. պատերազմից հետո առաջին անգամ դրական միտում է նկատվում Սյունիքում (+1404), Վայոց ձորում (+585) և Տավուշում (+638)։ ՀՀ-ում ժամանակավոր կացության կարգավիճակ են ստացել ՌԴ 4308, Հնդկաստանի` 382, Իրանի` 334 քաղաքացիներ։ Ընդհանուր առմամբ` հունիսի 30-ի դրությամբ ՀՀ-ում կացության վավեր կարգավիճակ ունեին ՌԴ 8476, Հնդկաստանի` 715, Իրանի` 677, Բելառուսի` 169, Չինաստանի` 120, Ուկրաինայի` 93 քաղաքացիներ։

Ուշագրավ է օրեր առաջ Ռոսստատի կողմից հրապարակված վիճակագրությունը. հունվար-մայիսի միգրացիոն հաշվեկշիռը ՀՀ հետ ՌԴ համար կազմել է +5018 (2022 թ. նույն ժամանակահատվածում` -13807)։

Ի դեպ, օգոստոսի 7-ին հրապարակվել է ՀՀ մշտական բնակչության թվաքանակը հուլիսի 1-ի դրությամբ` 2011 թ. մարդահամարի հաշվարկային հիմքով։ Ըստ այդմ` ՀՀ մշտական բնակչությունը իբրև թե 2.9851 մլն է, որից 1.9023 մլն քաղաքային և 1.0828 գյուղական, ընդ որում` Երևանում բնակվում է 1.1016 մլն մարդ։ Այդուհանդերձ, հիշեցնեմ, որ նոր մարդահամարի ցուցանիշները լրիվ այլ պատկեր են ցույց տալիս...

 

Միքայել Մալխասյան

պատմական ժողովրդագրության մասնագետ,

ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ․գ․թ․