կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-06 15:16
Հասարակություն

Շուշիում անցկացվեց «Հայրենի հողը կանչում է մեզ»

Շուշիում անցկացվեց «Հայրենի հողը կանչում է մեզ»

Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Շուշիում անցկացվեց Ասմունքի համահայկական 8-րդ փառատոնը, որին մասնակցում էին 9-18 տարեկան 130 հոգի՝ Արցախից, ՀՀ-ից, Ջավախքից, Ռուսաստանից, Իրանից, Լիբանանից և ԱՄՆ-ից։ Փառատոնի հովանավորն էր Հայ կրթական հիմնարկությունը՝ գլխավորությամբ Մեծ բարերար Ալեք Բաղդասարյանի, որի անմիջական ներդրումներով կարողացավ Ջավախքի թիմը ներկայանալ Փառատոնին։
Փառատոնը նվիրված էր Հովհաննես Թումանյանի ծննդյան 150–ամյակին և խորագիրն էր «Հայրենի հողը կանչում է մեզ»։

Այս տարվա փառատոնին Ջավախքից մասնակցում էին Ախալցխայի, Ախալքալաքի ու Նինոծմինդայի Երիտասարդական կրթամշակութային կենտրոնների 10 աշակերտներ։ 
Ջավախքի մասնակիցները ներկայացրին Հովհաննես Թումանյանի, Վահան Տերյանի, Հովհաննես Շիրազի, Վահագն Դավթյանի և այլ բանաստեղծների ստեղծագործություններ։ 
Անկողմնակալ ու խստապահանջ ժյուրիի գնահատմամբ փառատոնի 130 մասնակիցներից հաղթող ճանաչվեցին երկու տարիքային ( 9-13 և 14-18 տարեկաններ) խմբերում 8 մասնակից։
Ջավախքից 10 տարեկան Զոյա Ղարսլյանը արժանացավ 3-րդ կարգի դիպլոմի, բազում հուշանվերների և գրքերի։ Իսկ մյուս մասնակիցներն արժանացան պատվոգրերի , հուշանվերների և գրքերի։ Նվերներ տրվեցին նաև Արցախի Մշակույթի և Սպորտի նախարարության և «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամի» կողմից։
Փառատոնի մասնակիցների համար կազմակերպվեցին շրջապտույտներ Արցախի պատմամշակութային վայրերում։ Ջավախքի մասնակիցներն այցելեցին նաև Ստեփանակերտի ՍՈՍԵ մանկապարտեզ, որտեղ տնօրեն Նելլի Ղուլյանը ներկայացրեց նորակառույց մանկապարտեզի ստեղծման պատմությունը, «հովանավորների ծառի» մանրամասները։

Մասնակիցները շրջեցին մանկապարտեզի բոլոր բաժիններն ու զրուցեցին փոքրիկների հետ։ Նրանք եղան նաև Ստեփանակերտի նորաբաց եկեղեցում:
Անմոռաց կմնան Փառատոնի մասնակիցների համար արցախյան փառատոնի օրերն ու բարեկամական կապերը, որոնք ստեղծվեցին աշխարհի տարբեր երկրներից ժամանած հայ պատանիների միջև։

Karine Vahagni Tatevosyan-Õ« լուսանկարը: Karine Vahagni Tatevosyan-Õ« լուսանկարը:

Karine Vahagni Tatevosyan-Õ« լուսանկարը: Karine Vahagni Tatevosyan-Õ« լուսանկարը: