Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Որ ասում են՝ կանչում ենք, չեն գալիս՝ մենք հայտարարությամբ հանդես կգանք, կտեսնենք՝ ով է գալիս, ով չէ․ էդ հրաշալի հնարավորությունն իրենք կունենան մեզ հանդիպելու՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը «Դիմադրություն» շարժման շրջափակած Բաղրամյան 26-ի դիմաց լրագրողների հետ զրույցում։
«Իսկ ինչ վերաբերում է հարց ու պատասխանին՝ ի՞նչ հարց ու պատասխան․ կա մեկ օրակարգ՝ իրենց հեռացումն է, ու կա երկրորդ օրակարգը, որ այն սկզբունքները, որ հայտարարել ենք՝ չհրաժարվեն։ Հիմա ասում են կեղծ օրակարգ է, չէ՞, մենք էլ ասում ենք՝ լավ, եթե կեղծ օրակարգ է, ուրեմն ասեք, որ Արցախը որևէ պարագայում չի կարող լինել Ադրբեջանի կազմում՝ վերահաստատեք 1992 թ․ ՀՀ ԳԽ որոշումը։ Հիմա, եթե ասում են՝ ոչ, չենք կարող, Ալիևը թույլ չի տալիս, հիմա իրե՞նցն է կեղծ, թե՞ մերը։ Այսինքն, ամեն ինչ ակնհայտ է՝ երկիրը հետևողականորեն տանում են նոր կապիտուլյացիայի և ժողովուրդը դուրս է եկել դրա դեմ»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․