կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-03 20:50
Աշխարհ

Մոսկվայում բողոքի ակցիայի 600 մասնակից բերման է ենթարկվել

Մոսկվայում բողոքի ակցիայի 600 մասնակից բերման է ենթարկվել
Մոսկվայում քաղաքային իշխանությունների կողմից չթույլատրված բողոքի ակցիա է տեղի ունեցել, որի շուրջ 600 մասնակից բերման է ենթարկվել, հաղորդում է РИА Новости-ն:Բողոքի ակցիային մասնակցել է շուրջ 1500 մարդ: Նախքան բողոքի ակցիայի մեկնարկը ձերբակալվել է ՌԴ ընտրությունների համար պատգամավորության թեկնածու առաջադրված, սակայն ԿԸՀ կողմից չգրանցված թեկնածու Լյուբով Սոբոլը:Բերման է ենթարկվել նաև դերասան Ալեքսանդր Պալը: ՌԴ պետդումայի մարդու իրավունքների գծով հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Ֆյոդոտովը քննադատել է բոլոր այն մարդկանց, ովքեր կոչ են արել քաղաքացիներին հավաքվել չթույլատրված բողոքի ցույցի, նրանց անվանելով անպատասխանատու: