կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-08-03 19:56
Աշխարհ

Ֆրանսիական Նանտ քաղաքում բողոքի ակցիայի շուրջ 30 մասնակից է բերման ենթարկվել

Ֆրանսիական Նանտ քաղաքում բողոքի ակցիայի շուրջ 30 մասնակից է բերման ենթարկվել
Նանտի ոստիկանությունը 30 ցուցարար է բերման ենթարկել, հաղորդում է РИА Новости-ն: Բողոքի ցույցը նվիրված էր տեղացի բնակիչներից մեկի մահվան հիշատակին, ով մահացել էր ոստիկանական գործողության իրականացման ժամանակ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Նանտի 24-ամյա բնակիչ Սթիվ Մայյա Կանիսոն կորել է հունիսի 21-ին` երաժշտական փառատոնից հետո, որբ ոստիկանությունը հատուկ գործողության էր անցել հավաքված մարդկանց ցրելու համար: Այդ ժամանակ 14 մարդ ընկել էր գետը, բոլորին հնարավոր է եղել փրկել, բացի Սթիվից: Տեղի ունեցածը բողոքի ալիք է բարձրացրել Ֆրանսիայի բնակչության շրջանում` ոստիկանության դեմ ուղղված: