|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.47 |
| EUR | ⚊ | € 424.21 |
| RUB | ⚊ | ₽ 4.2633 |
| GBP | ⚊ | £ 494.7 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Առողջապահության նախարարության դիմաց ակցիայի ընթացքում առևանգվել և ապօրինի բերման են ենթարկվել ակցիայի 3 մասնակից։ Այս մասին հայտնում է ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը։
Հիշեցնենք, որ ոստիկանները, առանց որևէ բացատրության, բռնի ուժ կիրառելով, բերման են ենթարկել Կառավարության 3-րդ շենքի դիմաց Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրաժարականը պահանջող ՀՅԴ երիտասարդներին:
Բերման ենթարկվածներից են ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության ատենապետ Տարոն Ղազարյանը, ՀՅԴ ՆԱՈՒՄ-ի անդամ Հայկազ Հարությունյանը, ՀՅԴ ՀԵՄ անդամ Արսեն Մարդոյանը։ Սևակ Նազարյանին քաշքշեցին, բայց տանել չկարողացան։