Մոսկվայում բողոքի ցույցի հարյուրավոր մասնակիցներ բերման են ենթարկվել
Մոսկվայում կազմակերպված բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցներ բերման են ենթարկվել, «Ռոսգվարդիա»-ի երկու զինծառայողներ տուժել են բողոքի ցույցը ցրելու ժամանակ: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:Բողոքի ցույցը չի համաձայնեցվել քաղաքային իշխանությունների հետ: Բողոքի ցույցին մասնակցում է շուրջ 3,5 հազար մարդ, 700 լրագրող և բլոգեր: Բերման են ենթարկվել շուրջ 300 ցուցարարներ` հասարակական կարգը խախտելու մեղադրանքով: