կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-25 15:02
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիայի մասնակից 5 երիտասարդների

Կոմիտասի պողոտայում խաղաղ իրազեկման ակցիա իրականացնող երիտասարդներից 5-ին Ոստիկանությունը բերման է ենթարկել՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք այժմ Ոստիկանության Արաբկիրի բաժնում են։

Հիշեցնենք, որ «Սկսվել ա»՝ գրությամբ պաստառով երիտասարդները փակել էին Կոմիտասի պողոտան ու իրազեկման ակցիա էին անում դիմադրության շարժմանը միանալու համար։  Նրանք տեղեկացնում էին, որ այսօր ժամը 18։30-ին պետք է հավաքվել «Լամբադա» կամրջի հարևանությամբ գտնվող Սուրբ Խաչ եկեղեցու բակում՝ դիմադրության երթի։

Մանրամասն՝ տեսանյութում․