|
Փոխարժեքներ
19 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.39 |
| EUR | ⚊ | € 435.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.5256 |
| GBP | ⚊ | £ 504.04 |
| GEL | ⚊ | ₾ 138.8 |
Մոսկվայում, երեկ՝ օգոստոսի 3-ին, մայրաքաղաքի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով չարտոնված բողոքի ակցիաներ են անցկացվել. տեղեկացնում է Agence France-Presse-ը:
Բողոքի ակցիային մասնակցել է մի քանի հազար մարդ: Ոստիկանությունը բերման է ենթարկել չարտոնված ցույցի մի քանի հարյուր մասնակցի: Հայտնի է, որ բերման ենթարկվածներից 311-ը ձերբակալվել են: Դրանց թվում է նաև, ակցիայի կազմակերպիչներից, ընդդիմադիր ճանաչված գործիչ Լյուբով Սոբոլը, որը ձերբակալվել է նախքան բողոքի ակցիայի մեկնարկը:
Սա երրորդ շաբաթն է, ինչ Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրությունների պահանջով չարտոնված բողոքի ակցիաներ են անցկացվում ՌԴ մայրաքաղաքում: