|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Սանիթեք»-ի գործունեությունը բաղկացած է երկու մասից՝ աղբահանություն և սանմաքրում։ Սանմաքրումը (փողոցների, ձյան մաքրում) ամենադժվար, քիչ ֆինանսավորվող և շատ ծախսեր պահանջող մասն է։ Այսինքն` երբ քաղաքապետը հայտարարում է, որ «Սանիթեք»-ի ձեռքից կվերցնի սանմաքրման գործառույթը, «Սանիթեք»-ը դրանից միայն ուրախանում է։ Այս մասին «Ֆեյսբուք»-ում գրառում է կատարել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը։
«Եվ եթե Երևանը դառնա սանմաքրում իրականացնող օպերատոր, այդ ֆինանսները դուրս են գալու երևանցիների գրպանից։ Քաղաքապետը ուղղակի մանիպուլյացիա է անում՝ ցույց տալով, թե իբր Սանիթեքին պատժում է։
Հարգելի համաքաղաքացիներ, այսքանը ասացի, որ իմանաք՝ քաղաքապետարանն անում է ամեն ինչ, որպեսզի մասնավոր ընկերությունն իրեն հարմարավետ զգա՝ մեր՝ երևանցիներիս հաշվին»,- գրել է նա։