|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Մինչ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով առաջացած՝ ԱՄՆ-Թուրքիա ճգնաժամի շրջանակում ԱՄՆ-ը դադարեցրել է Թուրքիային մատակարարել 116 հատ Ֆ-35 կործանիչներ, Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունը հայտնում է, որ ԱՄՆ-ը «Բոինգ» ընկերության արտադրության 4 ռազմական «CH-47F Chinook» բեռնատար ուղղաթիռ է մատակարել Թուրքիային:
ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ նշվում է. «Այսօր Իզմիրի նավահանգստում ամերիկյան «Բոինգ» ընկերության CH-47F Chinook ուղղաթիռ է հանձնվել: Թուրքիան այս պահին ունի 11 հատ նորագույն և ամենազարգացած բեռնատար ուղեբեռափոխադրող տրանսպորտային միջոցներից»: