կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2021-12-09 16:28
Աշխարհ

Ռուսաստանը մտադիր է Թուրքիային մատակարարել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ. Պեսկով

Ռուսաստանը մտադիր է Թուրքիային մատակարարել Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգերի լրացուցիչ խմբաքանակ. Պեսկով

Ռուսաստանը մտադիր է Թուրքիային մատակարարել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի լրացուցիչ խմբաքանակ։ Այս մասին հունական Antenna (ANT1) հեռուստաալիքին անգլերենով տված հարցազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հարցին, թե Ռուսաստանը պատրաստվում է Թուրքիային մատակարարել Ս-400 ՀՕՊ համակարգերի ևս մեկ խմբաքանակ, Պեսկովը պատասխանել է. «Հուսով ենք, որ այդպես է, այո»:

Հեռուստաալիքի թղթակիցը Պեսկովին հարցրել է, թե որն է Ռուսաստանի հատուկ շահը Թուրքիային Ս-400 ՀՕՊ համակարգեր տրամադրելու հարցում՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին։

«Բոլորս գիտենք, որ ԱՄՆ-ը սիրում է խաղալ պատժամիջոցներով խաղը, թեև գիտակցում ենք, որ դրանք երբեք չեն հասնում իրենց նպատակներին։ Նրանց երբեք չի հաջողվել ստիպել որևէ երկրի՝ մտափոխվել։ Մեր քաղաքականությունն այն է, որ մենք բաց ենք տարբեր երկրների, հատկապես՝ մեր գործընկերների հետ համագործակցության համար։ Ռուսաստանի և Թուրքիայի միջև համագործակցության այս տեսակը չպետք է սպառնալիք լինի որևէ երկրի, հատկապես՝ Հունաստանի համար, քանի որ այս համակարգը հարձակողական չէ, այն պաշտպանական է, 100 տոկոսով պաշտպանական»,- պատասխանել է Պեսկովը։