|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Արևմտյան երկրները Կիևին ավելի քան 4000 միավոր զրահատեխնիկա, հրետանային զենքեր և այլ համակարգեր են մատակարարել։ Այս մասին գրում է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով նիդերլանդական պաշտպանական վերլուծության և ռազմական հետազոտությունների Oryx կայքի տվյալներին։ Գործակալության տվյալներով՝ հատուկ ռազմական գործողության ամբողջ ընթացքում Ուկրաինային մատակարարվել է խորհրդային ժամանակների ավելի քան 400 տանկ, մոտ 300 զրահամեքենա և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 1100 զրահափոխադրիչ։
Բացի այդ, մատակարարվել է նաև ավելի քան 1540 հետևակային շարժական մեքենա, նաև 300 քարշակային հաուբից, 95 հետախուզական կայան և ավելի քան 400 անօդաչու թռչող սարք։
Նշվում է նաև տասնյակ գրոհային ինքնաթիռների և ուղղաթիռների մատակարարման մասին։ Միևնույն ժամանակ լրատվամիջոցներն ընդգծում են, որ ներկայացված տվյալները կարող են մոտավոր լինել։