կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-08 20:11
Աշխարհ

Ռուսաստանը կշարունակի Թուրքիային զենք մատակարարել

Ռուսաստանը կշարունակի Թուրքիային զենք մատակարարել
С-400 զենիթահրթիռային համակարգերից բացի կա նաև այլ զինամթերք, որը Ռուսաստանը կմատակարարի Թուրքիային, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:Այս մասին հաղորդում է РИА Новости-ն:
 
«Համագործակցությունն ամրապնդելու հարցը կանգնած է մեր երկրների առջև, դրա մեջ է մտնում նաև համագործակցությունը ռազմատեխնիկական բնագավառում: Առաջին հերթին, խոսքը С-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման պայմանագրի իրականացման ավարտի մասին է:Օրակարգում կան նաև այլ հեռանկարային նախագծեր` կապված ռուսական ռազմական նշանակության արտադրանքի` Թուրքիա մատակարարման հետ»,-ասել է Պուտինը: