Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱՄՆ 2020 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական պայքարի շրջանակում անցկացված սոցհարցումները վկայում են, որ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը գերազանցում է դեմոկրատների մյուս բոլոր թեկնածուներին:
Quinnipiac University Poll հարցումների ազգային կենտրոնի սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ սենատոր Բայդենը, վաստակելով հարցվածների 19 %-ի համակրանքը, հայտնվել է առաջին հորիզոնականում: Նրան հաջորդում է սենատոր Էլիզաբեթ Ուորենը:
Հարցումը ցույց է տվել, որ սենատոր Ուորենը բարելավել է դիրքերը եւ երկրորդ հորիզոնականում է 15%-ով:
Ինչ վերաբերում է երրորդ հորիզոնականում հայտնված սենատոր Կամելա Հերիսին, ապա նրան վստահել են հարցվածների 12%-ը: Սենատոր Բերնի Սանդերսն էլ 11%-ով չորրորդն է:
Հուլիսի 2-ի դրությամբ իրականացված հարցման արդյունքները ցույց են տալիս, որ բանավեճի ընթացքում Բայդենից կրած պարտությունից հետո Հերիսի օգտին պատրաստ էին քվարկել ընտրողների 20%-ը: Այդ հարցման ժամանակ Ուորենը 14%-ով երրորդ հորիզոնականում էր:
Հասարակական կարծիքի հարցման արդյունքները հրապարակվել են դեմոկրատների հերթական նախընտրական հեռուստաբանավեճի նախօրեին, որը կայանալու է այսօր եւ վաղը՝ Դետրոյթում: