| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 4519 դիտում,
        
            4519 դիտում,  1 տարի առաջ - 2024-07-17 12:26
            1 տարի առաջ - 2024-07-17 12:26  
         
                
            ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ պատրաստ է դուրս գալ նախագահական մրցապայքարից, եթե առողջական լուրջ խնդիրներ ունենա։ Այս մասին ԱՄՆ առաջնորդն ասել է CBS News-ին տված հարցազրույցում։
Այսպիսով, Բայդենը պատրաստ է հեռանալ նախագահական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե բժիշկը նրան ասի, որ նա գործ ունի լուրջ բժշկական խնդրի հետ։
«Եթե ինձ մոտ որևէ հիվանդություն ախտորոշեն, եթե ինչ-որ մեկը՝ բժիշկը, գա և ասի՝ Դուք նման խնդիր ունեք»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը։
Բայդենը, որի հասցեին տարբեր շրջանակներից կոչեր են հնչում նախագահական մրցապայքարից դուրս գալու վերաբերյալ, նախօրեին ասել է, որ իր մտքի սրությունը «բավականին լավն է»:
81-ամյա նախագահն անդրադարձել էր իր տարիքի շուրջ քննարկումներին՝ ընդգծելով, որ ընտրություններում իր մրցակից Դոնալդ Թրամփից մեծ է ընդամենը 3 տարով:
«Ես ծեր եմ, բայց Թրամփից ընդամենը 3 տարով եմ մեծ: Բացի այդ, իմ մտքի սրությունը բավականին լավն է», - ընդգծել էր նա: