Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է ԱՄՆ, որտեղ կմասնակցի միջուկային անվտանգության 4-րդ գագաթաժողովին. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական Memurlar լրատվական կայքը գրում է, որ ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենն Էրդողանի հետ կհանդիպի հյուրանոցում: Հանդիպման առանցքում կլինեն ահաբեկչության դեմ պայքարը, Սիրիայի հարցը, ինչպես նաև սպասվում է, որ Էրդողանը կներկայացնի Սիրիայում գործող քրդական Ժողովրդավարական միություն» կուսակցության (ԺՄԿ-PYD) վերաբերյալ իր դիրքորոշումը:
Թուրքիայի նախագահը գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույց կունենա Ճապոնիայի վարչապետ Շինզո Աբեի, Լեհաստանի նախագահ Անդրեյ Դուդայի և Պակիստանի վարչապետ Նավազ Շերիֆի հետ:
Գագաթաժողովի շրջանակներում Էրդողանը կայցելի նաև Սպիտակ տուն՝ մասնակցելու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից տվող պաշտոնական ընթրիքին: Դեռևս հայտնի չէ՝ արդյո՞ք Օբաման կհանդիպի Էրդողանի հետ: Երկու կողմերն էլ նշում են, որ հանդիպման համար բանակցություններ են տարվում: