|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը կրկին անդրադարձել է Հայաստանում քաղաքական հետապնդումներին։
Հրապարակման մեջ ասվում է՝
«Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միությունը (CDI) շարունակում է մտահոգությամբ հետևել Հայաստանի իշխանությունների՝ քաղաքական դրդապատճառներով ընդդիմադիր գործիչների նկատմամբ հետապնդումներին:
Մենք կոչ ենք անում կառավարությանը դադարեցնել բոլոր տեսակի քաղաքական հետապնդումները ընդդիմադիր քաղաքական գործիչների և ակտիվիստների նկատմամբ։
Պահանջում ենք անհապաղ և անվերապահ ազատ արձակել Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանին։
Արդար, թափանցիկ և անկախ դատական գործընթացը էական է արդարության գերակայությունն ապահովելու համար»։