|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին հայտարարել է, որ հրաժարվում է օրենսդիր մարմնի նոր կազմում առաջնորդության հավակնություններից:
«Մեր խմբակցության մեծ վստահությամբ ես Կոնգրեսի նոր կազմում չեմ վերընտրվի դեմոկրատների առաջնորդ։ Ինձ համար եկել է ժամանակը նոր սերնդին հնարավորություն տալու ղեկավարել ժողովրդավարական խմբակցությունը, որին ես խորապես հարգում եմ», - ասել է Փելոսին կոնգրեսում։
Նա օրենսդիր գործընկերներին կոչ է արել «համարձակորեն գնալ դեպի ապագա»՝ հավելելով, որ կաշխատի իր ընտրողների օգտին՝ անկախ կարգավիճակից։
«Կարևոր չէ, թե ինչ տիտղոս կունենամ, ինձ համար ավելի բարձր պատիվ չկա, քան ներկայացնել Սան Ֆրանցիսկոյի մարդկանց»,-ավելացրել է Փելոսին: